• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը ս.թ. մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանին:

23 մայիսի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը ս.թ. մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP): Նստաշրջանին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը հետևյալ կազմով.

  • դեսպան Վահրամ Կաժոյան (ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ (պատվիրակության ղեկավար)
  • Նունե Զաստուխովա (ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ (պատվիրակության ղեկավարի տեղակալ) – առցանց ձևաչափով
  • Դավիթ Գրիգորյան – ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչի պ/կ (պատվիրակության անդամ) – առցանց ձևաչափով:

Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի  հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնեց իր, որպես ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում՝ ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

Հանձնաժողովի գործադիր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի կողմից կազմակերպությունում Մշտական ներկայացուցչի նշանակման փաստը: Նա նաև կարևորեց Հայաստանի կողմից Asia-Pacific Information Superhighway հարթակին ցուցաբերած աջակցությունը, որը երաշխավորում է փոխկապակցվածություն բոլորի համար՝ “connectivity for all”: Տիկին Ալիշյահբանան բարձր գնահատեց նաև Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բնական աղետների կանխարգելման “Risk and resilience” հարթակում:

ՀՀ Մշտական ներկայացուցիչն՝ իր հերթին նշեց, որ եթե պատմականորեն Հայաստանը եղել է ծովային ու ցամաքային առևտրով հայտնի պետություն, որի վաճառականները հասել են Հարավ-արևելյան Ասիայի բոլոր կարևոր մեծ քաղաքներն ու նավահանգիստները, Հայաստանի Հանրապետությունն այսօր դեպի ծով ելք չունեցող երկներից է և համապատասխանաբար չափազանց կարևորում է տարածաշրջանային տրանսպորտային լուծումները և նրանց մատչելիությունը:

Գործադիր քարտուղարի հետ հանդիպմանը՝ հայկական կողմից մասնակցում էր Թաիլանդում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը:

Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ս.թ. մայիսի 24-ին ազգային ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանը: Իր ելույթում նար անդրադարձավ կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին՝ մասնավորապես աղքատության, սովի հաղթահարմանն, ինչպես նաև կլիմայի փոփոխությանը և այլ հարցերին:

Պարոն Կաժոյանը նաև անդրադարձավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ցավով ընդգծեց, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, չկատարելով Կայուն զարգացման նպատակների հիմնական սկզբունքն՝ այն է “leaving no one behind”:

Ամփոփելով իր ելույթը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը՝ կարևորելով կայուն զարգացման օրակարգում առկա կարևոր խնդիրների լուծումը, հաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն աջակցելու ինչպե՛ս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի “Our Common Agenda” զեկույցում նշված գլխավոր թիրախների, այնպե՛ս էլ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նպատակների իրականացմանը:

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանի ընթացքում մասնակցեց նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: